|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է, որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը երեկ Միքայելյանի հիվանդանոցում բուժստուգում է անցել, և բժիշկները գտել են, որ պետք է ստացիոնար բուժվի: Թերթի թղթակցին Սեդրակյանն ասել է, որ վաղվանից մեկ-երկու շաբաթով պառկելու է հիվանդանոցում:
Ի՞նչ հիվանդ է: Ուժեղ մրսածություն ունի, լյարդն է բորբոքվել, և անուշադրությունից բարդություններ են առաջացել, ասել է նա: Գուցե նման քայլերի է գնում, որպեսզի իրավապահների տեսադաշտից դո՞ւրս մնա, չէ՞ որ նրա անունն էր շոշափվում Հայրիկյանի մահափորձի գործով:
Սեդրակյանը պատասխանել է. «Եթե չեք հավատում, եկեք հիվանդանոց և բժիշկներից հարցրեք»: