|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ժամը 14:30-ի դրությամբ` դատախազության թեժ գծով ստացվել է 10 ահազանգ, որոնք դասակարգվել են 3 խմբի` կենցաղային և ընտրությունների վերաբերյալ:
Վերջինիս վերաբերյալ, մասնավորապես, քաղաքացիներից ստացվել են դժգոհություններ, որ սոցիալական ցանցերում նախագահի որոշ թեկնածուներ շարունակում են քարոզչական նյութերի տարածումը, նաեւ` ընտրացուցակներում առկա են անճշտություններ, ինչի կապակցությամբ պարզաբանվել է, որ նման հարցերի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների շրջանակից:
Ստացված ահազանգերից հանցագործության մասին տեղեկություններ են պարունակել 2-ը, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցվել են եւ ուղարկվել համապատասխան քննչական մարմիններին։