|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 16-ին`Երևանի «ՄԻԿԱ» մարզական ակումբի մարզադահլիճում կանցկացվի պատանիների /1996-98թթ./ վարկանիշային մրցաշար, որը նվիրված է Հայաստանում ձյուդոյի հիմնադրման 40-ամյակին:
Մրցաշարը, որին մասնակցելու են մոտ 200 պատանի ձյուդոիստներ, լավ ստուգատես կարող է հանդիսանալ Նիդերլանդներում հուլիսի 13-ից 20-ը կայանալիք պատանեկան օլիմպիական փառատոնից առաջ Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքական թիմի ձևավորման համար:
Նշենք, որ պատանի ձյուդոիստները մինչև օլիմպիական փառատոնը կմասնակցեն նաև մարտի 15-ից 17-ը Անթալիա քաղաքում կայանալիք պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությանը: