|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ բավական նյարդային պատասխան տվեց քաղաքապետարանի յուրացումների առթիվ «Ժամանակի» հարցին։ «Քաղաքապետարանում ընդհանրապես յուրացումներ չկան, յուրացումները ձեզ մոտ են», - հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ ապա հունից դուրս եկավ. «Դու ո՞վ ես, ի՞նչ իրավունք ունես ինձ հարց տաս, ես հարցազրույց չեմ տալիս»:
«Վարդան Ղուկասյանի նյարդային վիճակի պատճառը թերևս այն է, որ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետարանում դեռ անցյալ տարվա նոյեմբերից սկսած ստուգումներն ավարտել են, ստուգման արդյունքում կազմվել է ակտ, իսկ ստուգումների վերաբերյալ նյութերը նախօրեին ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։