|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել է արգելափակել արմատականների` ինտերնետը իրենց քարոզչության հարթակ դարձնելու փորձերը: Այն մասին նա հայտարարել է Մոսկվայում գերատեսչությունների ընդլայնված նիստի ժամանակ. տեղեկացնում է РБК-ն:
Ըստ նախագահի` այդ ուղղությամբ հարկավոր է առավելագույնս վճռական գործել: Նա նշել է, որ ծայրահեղականների եւ ահաբեկչական խմբավորումների միջեւ ուղղակի կապ կա:
Պուտինը նաեւ խոսել է ոչ առեւտրային կազմակերպությունների մասին` հայտարարելով, որ անթույլատրելի է դրսից ֆինանսավորվող այդ կազմակերպությունների միջոցով միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին: