|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը փետրվարի 13-ին իր վերջին հրապարակային ելույթն է ունեցել: Նա ժողովրդին դիմել է Սուրբ Պետրոսի հրապարակում` Մեծ պահքի սկսվելու կապակցությամբ. հայտնում է Reuters-ը:
Ելույթն ուղեկցվել է հավաքվածների ծափողջուններով: Իսկ Բենեդիկտոս 16-րդը վերջին անգամ օրհնել է պահքը և շրջել Սուրբ Պետրոսի հրապարակով` ողջունելով ներկաներին:
Հիշեցնենք, որ 85-ամյա Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը գահից հրաժարվելու որոշման մասին հայտարարեց փետրվարի 11-ին` պատճառաբանելով, որ տարիքը թույլ չի տալիս լիարժեք կատարել պարտականությունները: