|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակի» տեղեկություններով` ՀՀ. նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումը Գյումրիում մարդաշատ է եղել ԲՀԿ ընտրազանգվածի շնորհիվ։
Այս կապակցությամբ գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Ժամանակին» ասել է, որ ԲՀԿ-ում կան ուժեր, որոնք երբևէ չեն պաշտպանի ՀՀ գործող նախագահի թեկնածությունը, դա ընդդիմադիր այն հատվածն է, որը չէր ցանկանում, որ ԲՀԿ-ն համագործակցեր իշխանությունների հետ։ Սա հասարակության հենց այն հատվածն է, որը մասնակցել է Ր. Հովհաննիսյանի հետ հանդիպմանը:
Թեև քաղաքագետը շեշտել է, որ Գյումրիում Ր. Հովհաննիսյանն ընտրազանգված ունի, ուստի հանդիպմանն իր համակիրները ևս եղել են։ Ըստ նրա՝ Գյումրին, լինելով ՀՀ երկրորդ քաղաք, միշտ էլ ուրույն կարծիք է ունեցել նախագահական ընտրությունների վերաբերյալ, ուստի Ր. Հովհաննիսյանը բավական շատ ձայներ կտանի Գյումրիից. այն մարդիկ, ովքեր դժգոհ են իշխանությունից, կքվեարկեն նրա օգտին, եզրափակում է «Ժամանակը»: