|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ում ոստիկաններին հաջողվել է գտնել իր գործընկերներին սպանած նախկին ոստիկան Քրիստոֆեր Դորներին. նա օրեր շարունակ թաքնվում էր լեռներում գտնվող մի տնակում: Ոստիկանների գործողությունների արդյունքում Դորները սպանվել է. հայտնում է Дни.ру–ն:
Տունը, որտեղ թաքնվում էր հանցագործը, շրջապատվել է ոստիկանների կողմից: Հանցագործը չի ցանկացել հանձնվել, հրաձգություն է սկսվել: Վիրավորվել է երկու ոստիկան, իսկ տնակում հրդեհ է բռնկվել: Այն տարածվել է ամբողջ շինությունով մեկ՝ ամբողջությամբ ոչնչացելով այն: Հրդեհը հանգցնելուց հետո ոստիկանները տնակում Դորների այրված մարմինն են գտել: