|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Էներգետիկայի հետ կապված հարցերը մշտապես առաջնահերթ են եղել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում. ըստ Anadolu գործակալության` ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնոն «ԱՄՆ-Թուրքիա. առաջավոր ուղեղներ» սեմինարի ժամանակ:
Ըստ նրա` ներկայումս ԱՄՆ-ի ուշադրությունը սեւեռված է էներգիայի այլընտրանքային աղբյուրներին: «Թուրքիան կարող է կամուրջ լինել եւ իրականացնել իրաքյան վառելիքի տեղափոխումը: Մենք դրա հետ մեծ հույսեր ենք կապում»,- նշել է դեսպանը:
Ռիկարդոնեն նաեւ համոզմունք է հայտնել, որ 2023-ին Թուրքիան կդառնա աշխարհի` ուժեղ տնտեսություն ունեցող տասնյակ երկրներից մեկը: