|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները ակցիա են իրականացրել Փարիզի Աստվածամոր տաճարում` նշելով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականը. տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Խառնվելով զբոսաշրջիկների խմբին` 8 ակտիվիստուհի մտել են տաճարի այն հատվածը, որտեղ փետրվարից ցուցադրվում են տաճարի նոր զանգերը: Հանելով երկար վերարկուները` մերկ կանայք սկսել են փայտերով խփել զանգերին` անգլերեն գոչելով. «Պապն այլեւս չկա»:
Տաճարի անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց դուրս են հանել փողոց, որտեղ ակտիվիստուհիները 10 րոպե շարունակել են վանկարկել ֆրանսիական խորհրդարանի կողմից քննարկվող` միասեռ ամուսնություններն օրինականացնող եւ միասեռականներին երեխաներ որդեգրել թույլատրող օրենքին սատարող կարգախոսներ: