|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս տարի Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա «Սայաթ-Նովա» մյուզիքլի բեմադրությունը, որը կընդգրկվի հիմնական խաղացանկում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով նախարարության 2013թ. աշխատանքներին, նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ըստ նախարարի` առաջիկայում ծրագրում են նաեւ Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջոցառում իրականացնել, որը բաղկացած կլինի մի քանի մասից:
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ թողարկել Արամ Խաչատրյանի ընտրանուց բաղկացած սկավառակ, որը կներառի նաեւ կոմպոզիտորի կյանքի եւ գործունեության մասին պատմող` արտերկրում նկարահանված ֆիլմը»,- ասաց նախարարը:
Ի դեպ, այս տարի հանդիսատեսին կներկայացվի նաեւ հայ-ֆրանսիական բեմադրությամբ «Անուշ» օպերան, ինչպես նաեւ կստեղծվի «Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ» անթոլոգիան: