|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը սպորտային մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանին պարգևատրել է նախարարության ոսկե մեդալով:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Ռ. Բարսեղյանին երկար տարիների աշխատանքի համար և մաղթել նրան մասնագիտական և աշխատանքային նորանոր ձեռքբերումներ։
Ռուդիկ Բարսեղյանը նախարարության բարձր պարգևին է արժանացել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ունեցած ներդրումների, ինչպես նաև սպորտային հաղորդումները լավագույնս լուսաբանելու համար:
Մարզական լրագրողին շնորհավորել են նաև գործընկերները և մարզաշխարհի ներկայացուցիչներ: