|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ամենամյա ելույթը, որը երկրի խորհրդարանի փոխարեն պետք է անցկացվեր Թբիլիսիի Ազգային գրադարանում, չի կայացել. հայտնում է civil.ge կայքը: Պատճառն այն է, որ գրադարանի մուտքի մոտ վտանգավոր դրություն էր ստեղծվել: Հարյուրավոր քաղբանտարկյալներ, որոնց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ստորագրությամբ համաներում էր շնորհվել, ցույց էին կազմակերպել եւ պատրաստվում էին նախագահին ձվերով հարվածել:
Կրքերը հանգստացնելու նպատակով Ազգային գրադարան է ժամանել Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին: Ցուցարարները աստիճանաբար լքել են գրադարանի տարածքը, երբ պարզվել է, որ Սահակաշվիլին ելույթ կունենա իր նստավայրից:
Ավելի վաղ նախագահի` գրադարանում ելույթ ուենալուն արձագանքել էր նաեւ վարչապետ Իվանիշվիլին: «Միշան չի գնում խորհրդարան, փոխարենը նա գնում է գրադարան, սակայն նա գնում է ոչ ընթերցելու: Նա ընթերցող չէ, ոչ էլ` գրող: Միշան շատախոս է»,- հայտարարել էր Իվանիշվիլին: