|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2014 թվականին Լատվիան կանցնի եվրոյի: Լատվիական Սեյմը հավանություն է տվել եվրոյի անցնելու վերաբերյալ օրինագծին. տեղեկացնում է rosbalt-ը:
2014-ի առաջին երկու շաբաթների ընթացքում եվրոյին զուգահեռ կկիրառվի նաեւ լատը, սակայն մանրը եւ բանկոմատների տված գումարը արդեն կլինեն եվրո: Լատը եվրոյի փոխելու` 6 ամսվա հնարավորություն կտրվի քաղաքացիներին վարկային հիմնարկներում, իսկ Լատվիայի ազգային բանկում` անժամկետ:
Օրինագծին կողմ է քվեարկել մեծամասնությունը, դեմ` ընդդիմությունը: Օրինագիծն ուժի մեջ կմտնի երկրի նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Լատվիան Բալթյան երկրորդ երկիրն է, որ կանցնի եվրոյին: Էստոնիայում համաեվրոպական արժույթը կիրառության մեջ է մտել 2011-ի հունվարի 1-ից: