|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այն ուղղված է մեր պետականության և ինքնիշխանության դեմ, փորձ է` սերմանել վախի եւ անապահովության մթնոլորտ:
Իրավապահ և ազգային անվտանգության մարմինների պարտքն է բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին: Պետք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու ժամանակներում նման դեպքեր են արձանագրվում և մնում չբացահայտված:
Պարույր Հայրիկյանը մեծ կենսափորձով և դժվարությունների միջով անցած ազգային-պետական գործիչ է, վստահ ենք՝ նա կհաղթահարի նաև այս փորձությունը: Նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
01.02.2013