|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ճանաչվել ԱՊՀ տարածքում Դուբայում անցկացված ամենամյա համաժողով-ցուցահանդեսի ժամանակ. տեղեկացնում է armtoday.info-ն:
«Զվարթնոցը» առաջադրվել է օդանավակայանների զարգացող շուկաների Emerging Markets Airports Award մրցանակին Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից:
ԱՊՀ-ից ներկայացված են եղել նաեւ Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետեւո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» եւ Բիշքեկի «Մանաս» օդանավակայնները: Քվեարկությունը տեւել է ամսից ավելի:
Մրցանակի հանձնման արարողության ժամանակ այն ստացել է «Հայաստան. միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն: