|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի ռազմային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել սիրիա-լիբանանյան սահմանի օբյեկտներին. Reuters գործակալությանը հայտնել է արեւմտյան երկրներից մեկի դեսպանատան աղբյուրը: Դիվանագետը հայտարարել է, որ իսրայելական օդուժն իսկապես ռմբակոծել է սիրիական ինչի-որ օբյեկտներ, սակայն չի կարողացել պարզաբանել, թե ինչ նպատակով:
Ականատեսների խոսքերով` անցած գիշեր Լիբանանի օդային տարածքում նկատվել է իսրայելական օդուժի ակտիվություն: Տեղական իշխանությունները չեն խոչընդոտել հարեւանի գործողություններին:
Իսկ Իսրայելում խոսում են Ասադի քիմիական զենքը վերացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի այն չընկնի «Հըզբոլլահ»-ի կամ իրանամետ խմբավորումների ձեռքը: Պաշտոնական մեկնաբանություններ Իսրայելի պաշտպանության նախարարությունից չեն ստացվել: