|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպի Կիրկորովը վերջապես կգտնի իր սիրելիին: Լաս Վեգասում մեկնարկել են «Սերը մեծ քաղաքում-3» նոր կատակերգության նկարահանումները։ Այս անգամ աստղային կազմը կհամալրվի հայտնի հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունով, որը հանդես կգա Ֆիլիպի զուգընկերոջ դերում:
Ըստ սյուժեի` Կիրկորովը կրկին Սուրբ Վալենտինի դերում է հանդես գալու, ով օգնում է բոլոր սիրահարներին, իսկ ինքը` տանջվում միայնությունից։ Սակայն այս անգամ նրան հաջողվում է գտնել իր միակ սերը, այն էլ ինչպիսի սեր` հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունին: