|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գվատեմալայի դատարանը որոշել է դատել երկրի նախկին նախագահ Էֆրային Ռիոս Մոնտտային հնդկացիների ցեղասպանության մեղադրանքով. հայտնում է BBC-ն:
Դատարանը, այսպիսով, մերժել է 86-ամյա գեներալի պաշտպանական բոլոր 13 բողոքարկումները:
Ռիոս Մոնտտան, որը շուրջ մեկ տարի է` տնային կալանքի տակ է, մեղադրվում է 1982-1983թթ. մայաների նկատմամբ պատժիչ ռազմական գործողություն իրականացնելու ժամանակ մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Ըստ դատավորի` բավարար ապացույցներ կան գեներալին 1700 մարդու սպանության մեջ մեղադրելու համար: