|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինան 7,5 միլիարդ արժողությամբ գործարք է կնքել Եվրամիության խոշորագույն նավթագազային ընկերության՝ անգլո-հոլանդական «Ռոյալ Դատչ Շել»-ի հետ: BBC-ի հաղորդմամբ` փաստաթուղթը ստորագրվել է Դավոսում` երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ներկայությամբ:
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Էդուարդ Ստավիցսկին խոստովանել է, որ գործարքը նպատակ է հետապնդում բարելավել երկրի հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ եւ հասնել երկրի էներգետիկ անկախություն, փոխարենը` նվազեցնելով Ռուսաստանից գազի ներմուծումը: