|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 26-ին` ժամը 11:00-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա ՀՀ բանակի 21-ամյակին նվիրված «Երազի իմ երկիր...» խորագրով միջոցառում:
ԵՊՀ-ից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը կկարդա «Արիության դաս» թեմայով դասախոսություն:
Միջոցառումը կշարունակվի տոնական համերգով: ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, պարային համույթը և մեներգիչները կներկայացնեն ռազմահայրենասիրական երգեր: