|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղեկցող գերմանացի զինծառայողներից 7-ը երեկ հարձակման են ենթարկվել մի խումբ ակտիվիստների կողմից, որոնք դեմ են Թուրքիայի տարածքում այդ հրթիռների տեղակայմանը. տեղեկացնում է Xinhua գործակալությունը:
Գերմանացիների վրա հարձակվել են, երբ նրանք գնում էին Իսկանդերունի կենտրոնական շուկաներից մեկը: Ականատեսների խոսքերով` հարձակվողները` Երիտասարդների թուրքական միության մոտ 26 ակտիվիստներ, փորձել են պարկեր հագցնել զինվորների գլխին, սակայն տեղի բնակիչները խոչընդոտել են նրանց եւ օգնել գերմանացիներին պատսպարվել ոսկերչական խանութում: Նրանք իրենց հյուրանոցն են վերադարձել ոստիկանների ուղեկցությամբ:
Մինչդեռ երիտասարդները շարունակել են տարերային բողոքի ակցիան: Նրանցից մեկը հայտարարել է, որ թույլ չեն տա, որ Թուրքիան դառնա Մերձավոր Արեւելքի վրա հարձակման կենտրոն: