|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս օրերին Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Բանանցը», նորանշանակ գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոյի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում:
Նախապես ծրագրված էր հավաքի ընթացքում ընկերական երեք հանդիպում անցկացնել, եւ այդ հանդիպումների ժամանակացույցն էլ հայտնի էր: Սակայն թիմի նախապատրաստական փուլում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել. հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Բանանցը» ստուգողական առաջին հանդիպումը անցկացնելու է հունվարի 24-ին՝ մրցելով ռուսական «Ենիսեյ» թիմի հետ: Իսկ երկրորդ հանդիպումը թիմը կանցկացնի փետրվարի 3-ին: Մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Կայքը նաև հայտնում է, որ Կիպրոսում անհատական ծրագրով են մարզվում վնասվածքներից նոր ապաքինված Անդրանիկ Քոչարյանը, Նաիրի Մինասյանը, Լևոն Անանյանը և Ստեփան Ղազարյանը: