|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցը վերջնականապես փակված է. այսօր 2012 թվականի արդյունքների ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք պատրաստ էին պայմանավորվել, սակայն մեր ադրբեջանցի ընկերները որոշեցին գնի հարցում զիջումների չգնալ, եւ մենք այդ գինը չափազանց մեծ համարեցինք: Այդ պատճառով հարցը փակվեց, եւ ներկայումս իրականացվում են կայանը փակելու միջոցառումներ, որոնք անհրաժեշտ է ավարտել մի քանի ամիսների ընթացքում: Մեր ադրբեջանցի գործընկերները տեղեկացված են»,- ըստ ադրբեջանական APA գործակալության` նշել է Լավրովը: