|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ ոստիկանությունը Մերձմոսկվայում ձերբակալել է երկու ադրբեջանցիների եւ մեկ ուզբեկի, որոնք կասկածվում են մի գործարարի որդու առեւանգման եւ 17 մլն ռուբլի փրկագին պահանջելու մեջ. տեղեկացնում է РИА Новости-ն:
Գործարարը ոստիկանությանը հայտնել էր, որ երկուշաբթի օրը իր որդին դուրս էր եկել կինոթատրոնից, որից հետո նրա մասին տեղեկություններ չեն ունեցել, քանի որ նրա բջջային հեռախոսն անջատված է եղել: Ավելի ուշ, իրենից որդու համար 17 մլն ռուբլի են պահանջել:
Երեկ ոստիկանները հայտնաբերել են այն վայրը, որտեղ պահել են առեւանգվածին: Հատուկ ջոկատայինների օգնությամբ նրան ազատել են եւ ձերբակալել կասկածյալներին: Հարուցվել է քրեական գործ: