|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասի Գալաթասարայի համալասարանի պատմական մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել. գրում է «Հյուրիեթ» պարբերականը: Այդ շենքը որպես պալատ կառուցվել է 1871 թվականին ստամբուլահայ հայտնի ճարտարապետ Սարգիս Պալյանի կողմից: Ավելի ուշ շենքը տարբեր նպատակների համար է օգտագործվել եւ 1992 թվականին հանձնվել է Գալաթասարայի համալսարանին:
Հրդեհը բռնկվել է էլեկտրականության հետ կապված խնդրի հետեւանքով եւ ուժեղ քամու պատճառով արագ տարածվել շենքում: Պատմական շենքի տանիքի մի մասն արդեն փլուզվել է: Ներկայումս հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են Ստամբուլի 3 շրջանների հրշեջ հաշվարկներ եւ ծովից շենքին մոտեցած 3 հրշեջ նավեր: