|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերահսկիչ պալատի կողմից տարբեր պետական մարմիններում անցկացված վերահսկողության արդյունքները եւ բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված` համապատասխան մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունն արդեն տեղադրվելու է էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքում. Նորամուծությունն այսօր լրագրողներին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Սարգսյանը:
Այս նախաձեռնությամբ կառավարությունը ցանկանում է բարձրացնել պետական տարբեր մարմինների գործունեության թափանցիկությունը: Կառավարությունը հույս ունի վերացնել նախկինում հնչած մտահոգությունները, ըստ որոնց` երբ Վերահսկիչ պալատը վերահսկողություն էր իրականացնում եւ եզրակացություն տալիս պետական կառավարման մարմիններին, այնուհետեւ դժվար էր լինում գտնել պատասխանը, թե դրանից հետո ինչ է լինում` ինչ հետեւանքներ են եղել, ինչ վնասներ են վերականգնվել եւ այլն: