|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ երկրում մոլեգնում են ահաբեկիչներ, այլ ոչ թե հեղափոխականներ: Նա նաեւ արյունահեղության պատասխանատվությունը դրել է թուրքական կառավարության վրա. տեղեկացնում է իրանական Fars գործակալությունը:
Ասադը նաեւ ասել է, որ հաղթող է դուրս գալու սիրիացի ժողովուրդը, քանի որ նրա կամքն ավելի ուժեղ է, քան թշնամիներին:
Նա հավելել է, որ Դամասկոսը օտարերկյա հավանության կարիք չունի իր ներքին գործերին վերաբերող հարցեր լուծելիս: Նախագահի խոսքերով` զինված ուժերը պետք է պաշտպանեն երկրի քաղաքացիներին, ընդ որում` ոչ միայն արտաքին ագրեսիայից, այլեւ ներքին թշնամիներից: