|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Դալասի բնակչուհի Թինա Մարի Ալբերսոնը մեղադրվում է 10-ամյա խորթ որդու սպանության մեջ` ջրազրկման շնորհիվ: Երդվյան ատենակալները նրան արդեն մեղավոր են ճանաչել` տղային մի քանի օր շարունակ ջրից զրկելու եւ այդ միջոցով` սպանելու մեջ:
Ոստիկանությունը հայտնել է, որ Ալբերսոնը եւ տղայի հայրը որպես պատիժ են նրան ջրից զրկել:
Առաջին կարգի հանցանքի համար Ալբերսոնին սպասվում է ցմահ ազատազրկում, սակայն երդվյալ ատենակալները նրան առաջադրել են երկրորդ կարգի հանցանք, որը ենթադրում է 20 տարվա բանտարկություն: Դատարանը վերջնական որոշում կընդունի երեքշաբթի օրը. տեղեկացնում է ABC-ն: