|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 6-ին` Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, բոլոր հնարավոր երկրներում ու քաղաքներում կկազմակերպվեն հոբելյանական համերգներ, որտեղ կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ըստ նախարարի` տարեցտարի պետք է հասնել այն բանին, որ ճանաչվեն Արամ Խաչատրյանի բոլոր գործերը: Պողոսյանը նշեց նաեւ, որ միջոցառումներն իրականացնելու համար արդեն իսկ ընդունվել է որոշակի ձեւաչափ:
«Հիմնականում կատարվում են Խաչատրյանի` առանձին բալետներից հատվածներ, ու շատ արժանավոր սիմֆոնիաները եւ կոնցերտները մնում են ստվերում: Սակայն այս տարի համերգների ընթացքում փորձելու ենք Խաչատրյանի` ոչ այնքան հայտնի գործերն ընդգրկել»,- ասաց նախարարը` հավելելով, որ հոբելյանները լավ առիթ են` ազգովի կենտրոնանալու որեւէ անհատի թողած ժառանգության վրա. «Մենք օգտվում ենք յուրաքանչյուր հնարավորությունից, որը առավելագույն կերպով օգտակար է հասարակական, բարոյական եւ հոգեւոր մթնոլորտի ձեւավորման համար»: