|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ' բավական բարդ կացության մեջ են հայտնվել Հանրապետական կուսակցության հետ դե ֆակտո եւ դե յուրե կապ չունեցող համայնքապետերը: Իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ համայնքներին տրվող ֆինանսական հատկացումները եւ իրականացվող ծրագրերի ճակատագիրը մեծապես կախված են լինելու նախագահական ընտրություններում տվյալ համայնքի ղեկավարի բերած ձայներից:
Ասել է թե՝ բոլոր համայնքապետերը պետք է պարտադիր աշխատեն Սերժ Սարգսյանի համար, եթե ցանկանում են գումարներ ստանալ եւ ավարտին հասցնել իրենց ծրագրերը: Այս առումով հետաքրքիր կացության մեջ է հայտնվել Հայաստանի «հայրաքաղաքի»՝ Գյումրու նորընտիր քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը: Փաստորեն, գյումրեցիների մոտակա 4-5 տարիների «բարեկեցությունը» կախված է լինելու իրենց քաղաքապետի դիրքորոշումից: Այս մասին գրում է «Ժողովուրդը»՝ հղում անելով իր աղբյուրներին: