|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս օրերին ՀՀ նախագահի թեկնածուների մոտ բանագնացներ են գնում Հանրապետական կուսակցությունից՝ առաջարկելով քաղաքակիրթ ընտրություններ անցկացնել: Ինչն առաջին հերթին նշանակում է հայհոյանքի եւ անձնական վիրավորանքների բացառում մրցակիցների հասցեին: Այս պարագայում խոստանում են համարժեք վերաբերմունք: Ինչպես նաեւ պարտավորվում են որեւէ կերպ չխոչընդոտել նման խոստում տվող թեկնածուի ընտրարշավին եւ ամեն ինչ անել, որ նա «մաքուր» ստանա իր ընտրողների ձայները: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: