|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն առանց որեւէ բացատրության 35 բանվորի ազատել է աշխատանքից, որից հետո ազատված աշխատակիցներից շատերը դիմել էին աշխատանքային պետական տեսչության Կոտայքի մարզային ծառայության գրասենյակ՝ հայտնելով, որ ոտնահարվել են իրենց իրավունքները: Գրասենյակից ասել էին, որ պատասխանը կլինի 1 ամսից ոչ շուտ:
Ինչպես գրում է «Ժողովուրդ»-ը, աշխատանքային պետական տեսչության Կոտայքի մարզային ծառայությունը շարունակում է անգործություն ցուցաբերել: Ազատված բանվորներին պատասխանել են, թե տնօրենը դեռ արձակուրդի մեջ է, իսկ օգնականներին որեւէ կերպ հնարավոր չի եղել գտնել: «Մի խոսքով, պետությունը կանգնած է Միխաիլ Բաղդասարովի թիկունքին, իսկ քաղաքացիների իրավունքները երկրորդական արժեք են»,- գրում է թերթը: