|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նիժնի Նովգորոդի գերեզմանոցում ֆոտոսեսիա անցկացրած 14-ամյա երկու աղջիկներին դատական գործընթաց է սպառնում, եթե նրանց գործողությունների փաստով քրեական գործ հարուցվի. տեղեկացնում է Lifenews-ը:
Աղջիկները գերեզմանոցում բաց դիրքերով լուսանկարվել են, ոտքերով սեղմել շիրիմներին դրված խաչերը և ալկոհոլ շաղ տվել դրանց վրա: Այնուհետեւ աղջիկներն այդ նկարները տեղադրել են սոցկայքերում, ինչից հետո դրանք տարածվել են համացանցով մեկ:
ՌԴ Քրեական օրենսգրքի «Գերեզմանոցների անարգանք» հոդվածով նրանց մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում: