|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի խորհրդարանը վերջերս համաներված քաղբանտարկյալներից դիմում է ստացել, որում նրանք պահանջում են իմպիչմենտ հայտարարել նախագահ Միխեիլ Սահակշվիլիին: Այդ մասին հայտարարել է իրավապաշտպան Նանա Կակաբաձեն. տեղեկացնում է РИА Новости-ն:
Իրավապաշտպանի խոսքերով` նախկին քաղբանտարկյալները նաեւ պահանջում են հունվարի 13-ը հայտարարել Քաղբանտարկյալների օր (այդ օրը խորհրդարանի կողմից քաղբանտարկյալ ճանաչված 190 մարդ ազատ է արձակվել), նաեւ օբյեկտիվ հետաքննություն սկսել յուրաքանչյուր գործով:
Կակաբանձեն նշել է, որ պաշտոնական դիմումը` բոլոր 190 քաղբանտարկյալների ստորագրություններով, կհրապարակվի այսօր: