|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվել է հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:
Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1951 թվականին ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:
Վլադիմիր Աբաջյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ստեղծել էր մոտ 50 նշանակալի դերատիպարներ, հանդես եկել կինոյում, հեռուստա- և ռադիոբեմադրություններում: Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր:
1998 թվականին պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով: