|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մալիում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայում` ի պատասխան ֆրնասիական զորքերի գործողության իրենց երկրում. տեղեկացնում է France-Presse-ը:
«Ֆրանսիան հարձակվել է իսլամի վրա: Մենք կհարվածենք Ֆրանսիայի սրտին»,- ֆրանսիական գործակալությանը հեռախոսով հայտնել է խմբավորման ներկայացուցիչը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Գիգուն հայտարարել է, որ Ֆրանսիան լուրջ է ընդունում այդ սպառնալիքները, եւ իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները: