|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 9-ին` ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ին այցելած քաղաքացի Գ. Մ.-ից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են վերջինիս ազդրին կպչուն ժապավենով ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել սուբոտեքսանման դեղահաբի մեկ կտոր. տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում, նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ն.-ին այցելած քաղաքացի Բ. Կ.-ի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է նրա ազդրին կպչուն ժապավենով ամրացված պոլիէթիլենային երկու փաթեթ, որում առկա է եղել ընդհանուր 4,7 գրամ մարիխուանա հիշեցնող զանգված:
Երկու փաստի առթիվ էլ կատարվում է հետաքննություն: Հայտնաբերված նյութերն ուղարկվել են փորձաքննության: