|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբիական ազգային կոնգրեսը միաձայն օրինագիծ է ընդունել «Մեծ Ջամահիրիա» («Սոցիալիստական ազգային լիբիական արաբական մեծ Ջամահիրիա») անունից հրաժարվելու մասին, որն ուժի մեջ էր մտել 1986 թվականին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հրամանով: Պետության նոր անվանումը` «Լիբիա պետություն», ժամանակավոր է եւ կփոխվի նոր Սահմանադրության ընդունումից հետո. տեղեկացնում է Интерфакс-ը:
Օրենսդիրների խոսքերով` երկրի անվանումը փոխելու որոշումը կայացվել է քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների պահանջով: