|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը բոլոր թեկնածուներին առաջարկում է օրենքով սահմանված ժամկետում հանել թեկնածությունները՝ գործող նախագահին միայնակ թողնելով, ով, ըստ նրա, 50% ձայն չի ստանա:
Հարությունյանը համարում է, որ հավասար մրցակցային պայմաններ չկան, եթե լինեն` ինքը պատրաստ է բոլորի հետ բանավիճել:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կարծիքով` ընտրությունների երկրորդ փուլ հաստատ պետք է լինի, իսկ այդ ժամանակ ինքը պատրաստ է կանգնել նրա կողքին, ով դուրս կգա Սերժ Սարգսյանի դեմ:
Հարությունյանի գլխավոր խնդիրն այս իշխանությունից ազատվելն է: Նախընտրական կարգախոսներն են` «Հանուն հավերժական Հայաստանի», «Ես ձեզնից մեկն եմ»: ՀՀ նախագահի թեկնածուն քարոզարշավի ընթացքում այլ կարգախոսներ էլ կունենա: