|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ ԱՄՆ-ի Օհայո նահանգի դպրոցները 1,5 ժամով փակվել են կրակոցների սպառնալիքների պատճառով. հայտնում է Лента.ру-ն:
Սպառնալիքներով տեքստը հրապարակված է եղել Facebook-ում, այն պատահաբար կարդացել է դպրոցներից մեկի աշակերտը: Նա այդ մասին հայտնել է ոստիկանությանը և դրանից անմիջապես հետո նահանգի Ստյուբենվիլ քաղաքի բոլոր դպրոցները փակվել են, սակայն երեխները շարունակել են գտնվել շենքի ներսում:
Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ սպառնալիքները կեղծ են, և դպրոցները վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին: