|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող միջոցառումների շրջանակում հունվարի 6-ի երեկոյան Ազատության հրապարակում համերգային ծրագրով նշվել է Սուրբ Ծննդյան տոնը:
Իրենց ելույթներով ներկաներին ողջունել են ժողովրդական երգերի սիրված ու հայտնի կատարողները:
Համերգին մասնակցել են նաև ազգագրական երգի և պարի համույթներ:
Ամանորյա տոնական միջոցառումների շարքը կամփոփվի հունվարի 13-ին` Ազատության հրապարակում կազմակերպվելիք համերգային մեծ ծրագրով: