|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 2-֊ին, ժամը 21.14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 4 շենքի 8-րդ հարկից 25-ամյա աղջիկը փորձում է ցած նետվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունները:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` աղջկա հարազատների կողմից ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինիս «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Սբ. Գրիգոր լուսավորիչ» ԲԿ: