|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 2-ին, ժամը 03.08-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 4 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տնից դուրս են բերել Ռ. Խաչատրյանի այրված դին (մոտ 85 տարեկան): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, մարվել՝ 8.50-ին: Ամբողջությամբ այրվել է Ռ. Խաչատրյանին պատկանող տունը (80 քմ):