|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյումրիում կան տասնյակ վթարային շենքեր, որոնք հիմնականում մասնակի են բնակեցված:
Դրանցում ապրող կամ գրանցում ունեցող ընտանիքներն ընդգրկված չեն երկրաշարժի հետևանքով անօթևան և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, թեև այդ շենքերի վերականգնման որևէ ծրագիր չի իրականացվում աղետի գոտում: Եվ քանի որ տարիների ընթացքում այդ շենքերը քանդվում ու ինքնափլուզվում են, դրանցում բնակվող ընտանիքները պարտդրված դուրս են գալիս այդ կիսախարխուլ բազմահարկերից և տեղափոխվում են բնակվելու վագոն-տնակներում: Ստացվում է, որ Գյումրիում տնակները պակասելու փոխարեն ավելանում են. հայտնում է «Շիրակ կենտրոնը»: