|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ իշխանությունները փակել են Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք Բանգիում գտնվող իրենց դեսպանատունը: ԱՄՆ-ը գնացել է այդ քայլին աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար. հայտնում է Associated Press-ը:
Դեսպանատան մոտ 40 աշխատակից ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով տարհանվել են շենքից եւ տեղափոխվել Քենիա: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ դա դիվանագիտական հարաբերությունների խզում չի նշանակում: ԱՄՆ-ն այդ քայլին է դիմել ապստամբների պատճառով, որոնք փորձում են տապալել գործող նախագահին և վերջին շաբաթներին ԿԱՀ-ի հյուսիսում մի քանի քաղաքներ են գրավել ուև այժմ շարժվում են դեպի մայրաքաղաք:
Ավելի վաղ, վախենալով ապստամբների ներխուժումից, իր ներկայացուցիչներին դուրս բերելու մասին հայտարարել էր ՄԱԿ-ը: