|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայի Վիտլիխ քաղաքում մի տղամարդ ծիսակարգի ժամանակ ներխուժել եկեղեցի և 1 մլն եվրո պահանջել. հայտնում է Лента.ру-ն:
Եկեղեցու աշխատակիցները փորձել են հանգստացնել տղամարդուն` խոստանալով կատարել նրա պահանջը: Նա թղթի վրա գրել է իր բանկային հաշվի համարը և հեռացել: Միջադեպին ներկաներից մեկը հետևել է տղամարդուն և ոստիկանությանը հայտնել նրա բնակության վայրը: Հանցագործին ձերբակալել են և դատարանի որոշմամբ հոգեբուժարան տեղափոխել: