|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի նշանակումը եղել է մրցակցային, օբյեկտիվ եւ, ամենակարեւորը, ընտրությունն անցել է օրենսդրության շրջանակներում. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա, ամեն ինչ ընթացել է օրենքի շրջանակներում:
«Տնօրենի պաշտոնը ստանձնելու համար առաջադրվել էր 3 թեկնածու, ինչը փաստում է այն մասին, որ մրցակցային է եղել ընտրությունը: Ընտրություններն անցել են թափանցիկ»,-ասում է նախարարը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ քոլեջի տնօրեն է նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը: Իսկ մինչ այս ստեղծվել էր նախաձեռնություն, որը պահանջում էր հեռացնել Աննա Մնացականյանին քոլեջից: