|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս տարի 250 ուսանող հնարավորություն է ստացել միջպետական պայմանագրերով սովորել արտերկրի բուհերում. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ամփոփելով տարին` նա տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ բուհեր են ընդունվել 1400 արտասահմանցի ուսանողներ:
«Խստացվել է բուհերի լիցենզավորումը. 2009-ից առ այսօր 90 մասնավոր բուհերից մնացել են 34-ը, ինչը նպաստում է բուհերի խոշորացմանը: Քոլեջներում 50 տոկոսով ավելացել է նաեւ պետպատվերի տեղերը, իսկ տարրական դասարանների համար դասագրքերն անվճար են բաժանվել»,-ասաց Աշոտյանը:
Նախարարը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ 1100 դպրոցներ ունեն զենքի համար նախատեսված սենյակներ, եւ 22 000 աշակերտներ ռազմադաշտային պարապունքների են մասնակցել: