|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ նախատոնական ասուլիս է հրավիրել, որին մասնակցում են ավելի քան հազար լրագրողներ:
Ըստ ադրբեջանական Vesti.Az-ի` երբ ադրբեջանցի լրագրողը ցանկացել է հարց տալ, Պուտինը, լսելով «Ադրբեջան» բացականչությունը, ասել է. «Դուք հավանորեն Ղարաբաղի մասի՞ն եք հարց տալու»: Ադրբեջանական գործակալությունը նշում է, որ իրենց լրագրողին այդպես էլ թույլ չեն տվել հնչեցնել իր հարցը, իսկ Պուտինը ներողություն է խնդրել լրագրողներից, որ չի կարողացել բոլորին ժամանակ տրամադրել: